top of page

Նիժնի Նովգորոդ-Երևան չվերթի թռիչքը հետաձգվել է գրեթե 9 ժամով

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 16, 2024
  • 1 min read
ree

Redwings ավիաընկերության Նիժնի Նովգորոդից Երևան չվերթը հուլիսի 16-ին հետաձգվել է 9 ժամով, հայտնել է «Коммерсантъ»-ը։ Տրանսպորտային դատախազության տվյալներով՝ ինքնաթիռը պետք է օդ բարձրանար 10:50-ին։ Առայժմ մեկնումը հետաձգվում է մինչև 19:30-ը։

Թռիչքի համար ընդհանուր առմամբ, գրանցվել է ավելի քան 80 ուղևոր։ Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ ավիաընկերությունը ուղևորներին ծառայություններ է մատուցել դաշնային ավիացիոն կանոնակարգի համապատասխան, ներառյալ՝ հյուրանոցում տեղավորումը։

Նիժնի Նովգորոդի օդանավակայանում աշխատում են տրանսպորտային դատախազները. Ուղևորների համար շարժական ընդունարան է բացվել։

1/2412
bottom of page