Սերգե՛յ ջան, որ դուխդ հերիքեր, Աշոտյանին թողնեիր, գոնե թոռներիդ բան կունենայիր պատմելու. Աթանեսյանը՝ դատավորին
Mar 6, 2024
1 min read

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրել է.
«Բոլորը գիտեն, թե ինչու են դատավորներին գործից հանում, բայց ոչ ոք դրա մասին չի բարձրաձայնում: Գիտեն նաև հաջորդ հրաժարական տվողին: Մի հարց՝ Սերգեյ Մարաբյանին․ Սերգե՛յ ջան, դուխդ հերիքեր, որ Աշոտյանին թողեիր, մի բան կունենայիր թոռներիդ պատմելու: Հիմա ի՞նչ ես պատմելու»:
Հիշեցնենք, որ այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա, դադարել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանի և Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Սերգեյ Մարաբյանի լիազորությունները:




















