top of page

«Քաղաքացուն 20 հոգով ծեծող ոստիկանները պիտի իմանան, որ մի օր էդ համազգեստն իրենց հագին չի լինելու»․ Մխիթարյան

Jun 13, 2024
1 min read

Պրոդյուսեր, ռեժիսոր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խաղաղ քաղաքացուն 20 հոգով ծեծող ոստիկանները պիտի իմանան, որ մի օր էդ համազգեստը իրենց հագին չի լինելու:


Խաղաղ քաղաքացուն ամենալկտի հայհոյանքները տվող ոստիկանները պիտի իմանան, որ մի օր էդ համազգեստը իրենց հագին չի լինելու:


Խաղաղ քաղաքացուն բերման ենթարկելուց հետո մեքենայի մեջ նվաստացնող ոստիկանները պիտի իմանան, որ մի օր էդ համազգեստը իրենց հագին չի լինելու:


Հագնելու եք, տղերք մի օր, երբ համազգեստը հագերիդ չեղավ: Այ այդ ժամանակ ձեր «գողական պանյատները» կչափենք: Տխուր է լինելու ու անխուսափելի»։

1/2990
bottom of page