top of page

Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար, Վարդենյանց լեռնանցքը՝ փակ

Mar 24, 2024
1 min read

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:



Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։



Վարդենյաց լեռնանցքը (բուք է) փակ է կցորդիչով բեռնատարների համար։



Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար, իսկ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։



Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։

1/2990
bottom of page