top of page

Ինչու դեռևս չի կայացել Պուտինի այցը Թուրքիա

Jun 7, 2024
1 min read

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա դեռ չի կայացել, քանի որ հնարավոր չի եղել համատեղել երկու երկրների ղեկավարների ժամանակացույցերը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, լրագրողներին ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այցը չի կայացել, քանի որ հնարավոր չեղավ համատեղել երկու նախագահների ժամանակացույցերը»,- ասել է Պեսկովը։

Նա ընդգծել է, որ բարձր մակարդակի շփումները կշարունակվեն։

1/2990
bottom of page