top of page

«Այս իշխանությունների մնալու պարագայում Արցախի սցենարը կարող է կրկնվել ՀՀ-ում»․ Գ․ Դանիելյան

Apr 14, 2024
1 min read

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հայտարարությունը՝ կից տեսանյութով․ «Սիրելի հայրենակիցներ, վերջին օրերի իրադարձություններով պայմանավորված՝ փոխվել է բոլորիս բնականոն կյանքն ու առօրյան։Որպես Տավուշը ներկայացնող պատգամավոր, այսօր ուզում եմ անդրադառնալ չորս բնակավայրերը զիջելու՝ մեզ պարտադրվող օրակարգին։ Ցավոք, մեր այն մտավախությունը, որ Արցախի սցենարը կարող է կրկնվել Հայաստանի Հանրապետությունում, այս իշխանությունների մնալու պարագայում կարող է ի կատար ածվել։ Միակողմանի, անօրինական, հակասահմանադրական զիջումները, որոնք պարտադրվում են Հայաստանի գործող իշխանություններին, թշնամուն հնարավորություն են տալու օղակի մեջ առնել Հայաստանը՝ վերածելով մեր Հանրապետությունը յուրատեսակ անկլավի»։

1/2990
bottom of page