top of page

Փաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ սահմանազատման գործընթացը խախտում է մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը. «Թաթոյան» հիմնադրամ

Apr 18, 2024
1 min read

«Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է զեկույց Հայաստանի Տավուշի մարզում իրականացրած փաստահավաք աշխատանքների արդյունքերի վերաբերյալ, որի մեջ ներառված է ոչ միայն Ոսկեպարը, այլ նաև սահմանային այլ գյուղեր։

«Հայաստանի Տավուշի մարզի համայնքների և ճանապարհների հետ կապված փաստերը ներառված են զեկույցում։

Այս փաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ Կառավարության հայտարարած, այսպես կոչված, դելիմիտացիայի կամ սահմանազատման գործընթացը հեռանկարում լրջորեն խախտում է մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը, հատկապես դրանով հակասում է միջազգայնորեն հաստատված էությանը», - հայտնել են հիմնադրամից։

Մանրամասները՝ զեկույցում։

1/2990
bottom of page