top of page

Ադրբեջանը մտադիր չէ միանալ ԵԱՏՄ-ին. Ալիև

Apr 23, 2024
1 min read

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, թեև մասնակցել է նախագահի և վարչապետի մակարդակով որոշ միջոցառումների։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ապրիլի 23-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ալիևը  չի բացառել, որ անդամակցության թեման ապագայում կարող է քննարկման առարկա դառնալ։

«Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ լրացուցիչ տնտեսական օգուտներ կստանանք այդ մերձեցումից, եթե դա տեսնենք, որոշում կկայացնենք։ Ադրբեջանը շատ սերտ գործընկերություն ունի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների հետ, բացի Հայաստանից»,- ասել է նա։

1/2990
bottom of page