top of page

Բելառուսը դարձավ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ

Jul 4, 2024
1 min read

Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովը սկսվել է կազմակերպության կազմում Բելառուսի ընդունման վերաբերյալ փաստաթղթերի ստորագրմամբ։ Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը։

«Հարգելի պետությունների ղեկավարներ, ՇՀԿ-ին Բելառուսի Հանրապետության լիիրավ անդամակցության մասին որոշումն ընդունված է»,-հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Այնուհետեւ նա շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։

«Ձեր երկիրը կարճ ժամանակահատվածում ավարտել է բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը Շանհայի համագործակցության կազմակերպությանը լիիրավ անդամակցության համար»,- հավելել է Տոկաևը։

1/2990
bottom of page