Մադոննան կրակոտ լուսանկարներ է հրապարակել առեղծվածային երիտասարդի հետ
- Elen Hovsepyan

- Jul 6, 2024
- 1 min read

Մադոննան կրակոտ լուսանկարներ է հրապարակել առեղծվածային երիտասարդի հետ՝ գրառման մեջ վերհիշելով, թե ինչպես էր մեկ տարի առաջ այս օրերին պայքարում կյանքի համար:

65-ամյա փոփ աստղին 2023 թվականի հունիսին շտապ տեղափոխել էին հիվանդանոց, երբ նրան գտել էին անգիտակից վիճակում. հետո պարզվել է՝ նրա մոտ լուրջ բակտերիալ վարակ է:

Այժմ փոփ թագուհին ուրախանում է, որ կարողացել է հաղթահարել առողջական խնդիրները, եւ մի առեղծվածային անծանոթի հետ «կատաղի» լուսանկարների շարք է հրապարակել։
«Շնորհավոր հուլիսի 4: Մեկ տարի առաջ այս օրը ես հիվանդանոցից տուն վերադարձա՝ կյանքին վտանգ սպառնացող հիվանդությունից հետո: Ես հազիվ էի կանգնում։ Ես հրաշքով ապաքինվեցի եւ հիանալի տարի ունեցա: Փառք քեզ, Տեր: Կյանքը գեղեցիկ է»։




















