755 մլն դրամի չափով արգելանք է դրվել Իշխան Զաքարյանի գույքի վրա
- Elen Hovsepyan

- Jun 16, 2024
- 1 min read

Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Զաքարյանին, կնոջը, որդուն ու հարսին հունիսի 17-ին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նյութերին ծանոթանալու համար, հայտնում է «Հետք»-ը։
Ուսումնասիրվել է Իշխան Զաքարյանի, կնոջ՝ Գայանե Սողոմոնյանի, որդու՝ Վարդան Զաքարյանի և հարսի՝ Սեդա Ադամյանի գույքը: Կազմվել է ամփոփագիր: Նշենք, որ Իշխան Զաքարյանը պատգամավոր է ընտրվել 2021թ.՝ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: Այնուհետև դուրս է եկել խմբակցությունից և հանդես է գալիս որպես անկախ պատգամավոր: Մինչ այդ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր էր, իսկ 2007-2017թթ. եղել է Վերահսկիչ պալատի նախագահը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։




















