top of page

Ձեզ վստահված է կարևոր առաջնագիծ. Անահիտ Ավանեսյանը շնորհավորել է Բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ

May 12, 2024
1 min read

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել:«Սիրելի՛ բուժքույրեր, շնորհավորում եմ ձեզ Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ:Դուք բժշկին ու պացիենտին ամենամոտ կանգնածն եք, նրա գանգատին հասնողը և ձեր անհատական հատկանիշներով կարողանում եք ստեղծել վստահության, հոգատարության մթնոլորտ:Ձեր առաջնային դերն է հոգ տանել քաղաքացիների առողջության մասին` առողջության առաջնային պահպանման և հիվանդանոցային օղակում, և աջակցել նրանց այն պահին, երբ դրա կարիքը կա:Դուք` բուժքույրերդ, առանցքային դեր ունեք նաև արտակարգ իրավիճակների արձագանքման, ռիսկերի նվազեցման գործում. ձեզ վստահված է կարևոր առաջնագիծ:Ձեր կարիքների գնահատումը և լուծումներ տալը մեր առաջնահերթություններից է. բոնուսային համակարգի ներդրմամբ` աշխատավարձերը վերանայելով` մենք խրախուսում ենք բուժքույրերի նվիրված, ամենօրյա աշխատանքը:Չենք մոռանում նաև ձեր կրթական և մասնագիտական շարունակական զարգացման ծրագրերի կարևորության մասին, քանի որ ներդրում անելով ձեր մասնագիտական կարողությունների ուղղությամբ` միասին առաջընթաց կգրանցնենք մեր երկրում բուժքույրական գործի զարգացման գործում` բարձրացնելով ձեր դերը առողջապահական ոլորտում։Ձեր ներուժի մասնակցությունը կարևորում ենք նաև համապարփակ առողջապահական ծածկույթի ապահովման առաջիկա գործընթացներում:

Շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ», - նշել է նախարարը:

1/2990
bottom of page