top of page

«Հուսամ՝ Մկոն կարտահայտի իր իրական դիրքորոշումը»․ Արսեն Ջուլֆալակյան

Sep 16, 2025
1 min read

ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մկոյին վաղուց եմ ճանաչում և շատ գնահատում եմ նրա գործունեությունը:


Վերջին անգամ հանդիպել ենք հենց ՀանդԱրտում՝ «Ցանկապատը» ներկայացումը դիտելիս: Հրաշալի ներկայացում, հիասքանչ դերասանական խաղ:


Շատ տպավորված էի, հուզված. ներկայացման մեջ հաճախ արտացոլվում է այսօրվա իրականությունը՝ հողատու, ազգակործան իշխանությամբ հանդերձ:


Մոտեցել և շնորհակալություն եմ հայտնել արած կարևոր գործի համար՝ համարելով, որ այդ կերպ նա և նրա գործընկերները պայքարում են քպ կոչվող ուռուցքի դեմ (գլխավոր դերասաններից մեկը հաստատել է դա՝ «սյունյաց» բառապաշարով…):


Վստահեցնում եմ, հանդիսատեսի մեծ մասը այդ ներկայացման մեջ տեսնում և տեսնելու է դավաճան այս իշխանությանը:


Եթե Մկոն և նրա գործընկերներն այդ նպատակը չեն հետապնդում, առնվազն արդար կլինի փոխել սցենարը, ինչը որ շատ տեղին խորհուրդ տվեց հայտնի հանցագործը (հաստատ, ինքը ևս իրեն է տեսել ներկայացման մեջ):


Ոչ պաշտպանում եմ Մկոյի արարքը, ոչ էլ քննադատում: Ուղղակի, եթե հաշտ է այս իշխանության հետ, առավել ևս աջակցում է, ևս մեկ կարևոր անձ կդադարի շատերի համար գոյություն ունենալ...


Մեծ թվով ընկերներ, մոտիկներ և ծանոթներ են վերացել վերջին տարիներին, որի պատճառով շատ բարդացել է այս միջավայրում ապրել. միևնույն է, անչափ ցավոտ է ամեն անգամ ևս մեկին կորցնել և բացահայտել, որ նորից սխալվել ես որևէ անձի հարցում:


Հուսամ՝ Մկոն առիթը կօգտագործի և կարտահայտի իր իրական դիրքորոշումը:


Հեշտ չէ մտավորական լինել»։

 
 
1/2990
bottom of page