Ինչո՞ւ է աղտոտվել Դեբեդը
Aug 17, 2025
1 min read

Դեբեդի աղտոտումը խիստ մտահոգիչ է։ Տավուշի մարզից այսօր խնդրի մասին ահազանգած «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը հայտնում է, որ սեփական նախաձեռնությամբ փորձել է հայտնաբերել աղտոտման պատճառը, սակայն այս պահին հաստատված աղբյուր չկա։ Գյուղացիները չեն բացառում, որ կա քողարկված խողովակ, որով գետ են լցվում թափոններ։




















