top of page

ՀՀ քաղաքացիների ցանկացած 50 հոգանոց խմբի պատրաստ ենք ցույց տալ մեր ձեռք բերած սպառազինությունը․ Փաշինյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 days ago
  • 1 min read
ree

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

«Մտածեցի՝ մեր քաղաքացիները կնեղվեն, որ ՏՊԼ–ին, ՔՌ–ին եւ ՍՍ–ին առաջարկում եմ ցույց տալ վերջին տարիներին մեր ձեռք բերած սպառազինությունը եւ տեխնիկան, ինժեներական նորարարությունները, իսկ քաղաքացիներին չեմ առաջարկում։

Համաձայն եմ, արդար չի։

Հետեւաբար՝ ՀՀ քաղաքացիների ցանկացած 50 հոգանոց խմբի (խմբերի), ով կհամաձայնվի կոնֆիդենցիալության պայմանների պահպանմանը, պատրաստ ենք ցույց տալ վերջին տարիներին մեր ձեռք բերած սպառազինությունը եւ տեխնիկան, ներկայացնել ինժեներական նորարարությունները։

Ի՞նչ է պետք անել նման ձեւաչափով ցուցադրությանը մասնակցելու համար․


1․ Կազմել մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիների ցուցակ՝ անձնագրային տվյալներով եւ ուղարկելrealarmenia@gov.amէլ․ փոստի հասցեին։


2․ Նշել խմբի պատասխանատուին, ով կապի մեջ կլինի կազմակերպչական հարցերի ճշգրտման համար։


3․ Ցուցադրության օրը նշանակվելու է Կառավարության ներկայացուցչի կողմից։

Ցուցադրությունը կկազմակերպվի պատշաճ ցուցակի ձեւավորումից եւ նշված էլ․ փոստի հասցեով ուղարկելուց հետո մեկ ամսվա ընթացքում»։

 
 
1/2405
bottom of page