Մի օր լավ տղա են խաղում, հաջորդ օրը գնում են, սկսում են գրել իմ վրա, Վիլյամ Սարոյանը գլուխը քարն է տվել. Մանուկյան
- Elen Hovsepyan

- 2 hours ago
- 1 min read

Ինձ համար նորմալ է, որ փողոցի մաքրող ԵԱՍՄ-ի աշխատակիցը պարգևավճար ստանա, նորմալ է, որ ավտոբուսի վարորդները պարգևավճար ստանան որովհետև այդ մարդիկ արտաժամյա աշխատում են ու գումար չեն ստանում, բայց ինձ համար աննորմալ է որ պարգևավճար ստանում է Տիգրան Ավինյանը կամ իրենց վարչության պետերը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 10–ին, Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։
«Ինձ համար աննորմալ է, որ պարգևավճար ստանում են փոխքաղաքապետերը ու մեծ պարգևավճարներ են ստանում, այ դա է աննորմալ։ Ինձ համար աննորմալ է, որ այս շենքում տաք կաբինետներում նստած մարդիկ են պարգևավճար ստանում, բայց փողոցում աշխատող կամ Երևանի ենթակայության պոլիկլինիկաներում աշխատող բուժքույրը կամ պահակը, որ աշխատում է, այդ մարդը պիտի պարգևատրվի, այդ մարդուն պիտի փող տաս, բայց իրենց պիտի ոտից կախես վատ աշխատելու համար։ Սա բռնության կոչ չի, ինչ ասում եմ, հետևից պիտի ասեմ՝ բռնության կոչ չի, դա քաղաքական գնահատական է։ Գնում են, վազելով գրում են, մի օր լավ տղա են խաղում, հաջորդ օրը գնում են, Վիլյամ Սարոյանը գլուխը քարն է տվել, սկսում են գրել իմ վրա»,–ասաց




















