top of page

Մալայզիայի սուլթանը Մոսկվա է ժամանել ոսկեկապույտ ինքնաթիռով

Aug 5, 2025
1 min read

Մալայզիայի Գերագույն կառավարիչ Սուլթան Իբրահիմը Ռուսաստան է ժամանել ոսկեկապույտ Boeing 737-ով, հաղորդում է TASS-ի թղթակիցը։

Մալայզիական լրատվամիջոցները նախկինում հաղորդել էին, որ Ջոհոր նահանգի թագավորական զինանշանով ոսկեգույն ինքնաթիռն ունի ամբողջովին անհատական ինտերիեր, որը ստեղծվել է սուլթանի հրամանով, ով ունի օդաչուի լիցենզիա և ինքնաթիռների սիրահար է։ Բաց աղբյուրների համաձայն, այս ինքնաթիռը շահագործվում է 2016 թվականի փետրվարից։

Նշենք, որ սա Մալայզիայի Գերագույն կառավարչի առաջին այցն է Ռուսաստան՝ 1967 թվականին երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր։

 
 
1/2990
bottom of page