top of page

«Պետք է վերանայել ատեստացիայի համակարգը»․ Տիգրան Աբրահամյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 3
  • 1 min read
ree

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Զինված ուժերում իրական փոփոխությունների հասնելու համար պետք է վերանայել ներդրված ատեստացիայի համակարգը:


Այն հանգամանքը, որը ատեստացիային մասնակցած զինծառայողների 40%-ից ավելին չի հաղթահարում դրական շեմը, արդեն իսկ խոսում է զորքերում առկա մարտական պատրաստության մակարդակի մասին, սակայն զինծառայողների համապատասխան «մարզավիճակի» համար պատասխանատուներն անհրաժեշտ հետևություններ անելու փոխարեն երկրորդական, շատ հաճախ` պոպուլիստական նախաձեռնությունների վրա են կենտրոնանում:


Կարծում եմ, որ որպես հրատապ քայլ 2 ուղղությամբ պետք է աշխատել` բազային աշխատավարձի և մարտական հերթապահության գումարների բարձրացման ուղղությամբ:


Այդ գումարների մի մասը պետք է նախատեսել ատեստացիայի գումարների նվազեցման, մյուս մասը` բյուջեի լրացուցիչ ներարկումների միջոցով:


Ատեստացիայի գումարները պետք է տրամաբանական վերաբաշխումների ենթարկվեն, իսկ ՊՆ-ն իր կենտրոնական ապարատի ջանքերը կենտրոնացնի զորքերի մարտունակությունը համապատասխան մակարդակի բերելու ոչ ձևական միջոցառումների իրականացմամբ և վերահսկմամբ»:

 
 
1/2407
bottom of page