top of page

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել այս տարի ընդունված կուրսանտների երդման հանդիսավոր արարողությունը

Aug 28, 2025
1 min read

Օգոստոսի 28-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել այս տարի ընդունված կուրսանտների երդման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Ապագա սպաները երդվել են ծառայել անձնվիրաբար, բարձր պահել ՀՀ բանակի պատիվը, սովորել բարձր առաջադիմությամբ և դառնալ օրինակելի սպաներ ու հրամանատարներ:



Ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանը, կարևորելով բանիմաց ու գրագետ սպաների դերն ու նշանակությունը, շնորհավորել և արդյունավետ ուսումնառություն է մաղթել կուրսանտներին՝ վստահեցնելով, որ ակադեմիայի սպայական, դասախոսական կազմը ներդնելու է բոլոր ջանքերը՝ լավ մասնագետներ պատրաստելու, լավագույն փորձը փոխանցելու համար։



Միջոցառումը եզրափակվել է կուրսանտների հանդիսավոր երթով:

 
 
1/2990
bottom of page