top of page

Լեհաստանի արտգործնախարարը Պուտինին սպшռնшցել է Հաագայի դատարանով

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 21
  • 1 min read
ree

Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին Պուտինին սպառնացել է Հաագայի դատարանով, գրում է TVP World-ը:

«Ես չեմ կարող երաշխավորել, որ լեհական անկախ դատարանը չի պահանջի Միջազգային քրեական դատարանի օրդերի կատարումը», - ասոլ է Սիկորսկին՝ մեկնաբանելով Պուտինի Լեհաստանի վրայով հնարավոր թռիչքը։

Բուլղարիան վերջերս հայտարարեց Պուտինի երկրի վրայով թռիչքի համար օդային միջանցք տրամադրելու պատրաստակամության մասին։

Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտի 17-ին Հաագայի Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) դատախազ Քարիմ Խանի խնդրանքով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել Ուկրաինայի հետ պատերազմ սկսելու պատճառով։

 
 
1/2408
bottom of page