«Անվայելուչ պահվածք ցուցաբերելու» համար Լևոն Քոչարյանի օգնականի հետևից գնացած ՊՊԾ-ն հեռացավ. նա տարածքում չէ
Jul 8, 2025
1 min read

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականին՝ Արթուր Սուքոյանին ԱԺ-ից դուրս հանելու ՊՊԾ-ին հրահանգը եղել էր ԱԺ աշխատակազմի ղեկավարի կողմից. լրագրողներին ասաց ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Հանձնարարական է տվել, իբրև անվայելուչ պահվածք է ցուցաբերել, դրա համար։ Իհարկե, հետագայում կհասկանաք, թե ինչի մասին է խոսքը, բայց որ ՔՊ պատգամավորների օգնականներն էին անվայելուչ պահվածք ցուցաբերում և իրենց անդաստիարակի նման պահում, դրա պահանջն էլ ես տվեցի»,-ասաց Մինասյանը։
Նա նշեց, որ ՊՊԾ-ն հեռացավ, քանի որ Արթուր Սուքոյանը հիմա տարածքում չէ։




















