ԱԱԾ-ն առավել ակտիվ արցախցիներին հրավիրում է ծառայության շենք և հորդորում չմասնակցել հավաքներին. Փաստաբան
Jun 15, 2024
1 min read

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը առավել ակտիվ արցախցիներին հրավիրում է ծառայության շենք և տեղում հորդորում, իսկ ոմանց՝ նաև պահանջում ընդհանրապես չմասնակցել Հայաստանում կազմակերպվող հավաքներին»,- այս մասին հայտնում է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը:
Նա նշում է, որ, ընդ որում, նախապես կանչի նպատակը չեն պարզաբանում, խնդրում են ներկայանալ առանց փաստաբանի, տեղում պահանջում հանձնել հեռախոսները, իսկ խոսակցությունն էլ պահել գաղտնի։




















