top of page

Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են օկուպացված Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի անցկացումը

Jun 17, 2024
1 min read

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցի շրջանակում քննարկել են օկուպացված Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի նախապատրաստման հարցերը։

Բացի այդ, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։

1/2990
bottom of page