top of page

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտnւթյան սրում չի սպասվում. «Fitch»

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 27, 2024
  • 1 min read
ree

«Fitch» վարկանիշային գործակալությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա չի ակնկալում, ինչի մասին ասված է երկրների տնտեսական զարգացման վերաբերյալ նրանց կանխատեսումներում։

Երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքումը գնահատվում է որպես բարդ գործընթաց՝ հաշվի առնելով Ադրբեջանի պահանջները Հայաստանի նկատմամբ (արտատարածքային միջանցքի և Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ), սակայն գործակալության բազային սցենարում Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա չի սպասվում՝ նույնիսկ հաշվի առնելով, որ ադրբեջանական զորքերը դեռևս մնում են Հայաստանի տարածքի առանձին հատվածներում, և երկու երկրների միջև ժամանակ առ ժամանակ փոխհրաձգություններ են տեղի ունենում:

Աշխարհաքաղաքական կանխատեսումներում «Fitch»-ն անդրադարձել է նաև Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Գործակալության գնահատմամբ՝ չնայած Հայաստանի և Ռուսաստանի քաղաքական հարաբերությունների վատթարացմանը, տնտեսական կապերը մնում են շատ ամուր, իսկ Հայաստանի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից՝ շատ բարձր:

1/2412
bottom of page