top of page

Կիրանցում անվտանգության աշխատակիցներն արգելել են լուսաբանել վարչապետի այցը

Aug 3, 2024
1 min read

Վարչապետ Փաշինյանն այցելել է Կիրանց, ծանոթանալու նոր կառուցված ճանապարհին, որն արդեն գործում է: Փաշինյանի այցը լուսաբանելու հնարավորություն չի եղել։ «Ազատության» լրագրողը հայտնում է, որ դեռ այցից առաջ անվտանգության աշխատակիցները հսկում էին տարածքը, հորդորում՝ նկարահանում չիրականացնել, քիչ առաջ էլ ասել են, որ տարածքն ազատեն։ Ըստ լրագրողի՝ այցը կարճ է տևել․ շրջայցից հետո Փաշինյանը հեռացել է։

1/2990
bottom of page