top of page

Չեմպիոնների լիգա․ «Բավարիա»-ն և «Ռեալ»-ը կիսաեզրափակչում են

Apr 18, 2024
1 min read

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի վերջին մասնակիցները հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  քառորդ եզրափակչի պատասխան խաղում` «Բավարիա»-ն սեփական հարկի տակ ընդունելով «Արսենալ»-ին, առավելության հասավ նվազագույն հաշվով: Միակ գնդակը խփեց Կիմիխը: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 2:2 հաշվով: Մյունխենի «Բավարիա»-ն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում է:

Օրվա մյուս խաղում ՉԼ գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ն մրցելով «Ռեալ»-ի հետ` զիջեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով: Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի, հաշվի մեջ փոփոխություն չեղավ նաև լրացուցիչ ժամանակում և «Ռեալ»-ը հաղթեց 11 մետրանոց հարվածաշարում` 4:3 հաշվով: «Արքայական ակումբը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում է:

Կիսաեզրափակչում կմրցեն ՊՍԺ-«Բորուսիա», «Բավարիա»-«Ռեալ» զույգերը:

1/2990
bottom of page