Կազմակերպվել է 2 տոննայով ավել՝ մոտ 10.5 տ վաճառվող ապրանքատեսակների առգրավման գործընթաց. Ավետ Բաբայան
- 16 hours ago
- 1 min read

«Հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից զանցանք թույլ տված անձանց նկատմամբ կայացվել է 808 արձանագրություն»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց Հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Ավետ Բաբայանը։
Նրա խոսքով՝ քաղաքաշինության և կոմունալ տնտեսության ոլորտում կազմվել է 240 արձանագրություն, առևտրի և ծառայությունների բնագավառում՝ 568 արձանագրություն։
«Կազմակերպվել է մոտ 10.5 տոննա վաճառվող ապրանքատեսակների առգրավման գործընթացներ, իրականացվելեն 28 ինքնակամ կառուցված շինության քանդման աշխատանքներ։
Ներհամայնքային տրանսպորտում թույլ տված վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմվել է 2160 տուգանքի որոշում, որը նախորդ շաբաթվա համեմատ ավելացել է 140-ով։ Առգրավված ապրանքատեսականու քանակն ավելացել է 2 տոննայով։ Իսկ հանրային տրանսպորտում կայացված տուգանքի որոշումներն ավելացել են 1883-ով։
2023 թվականի հուլիսի 11-ից 15-ին հանրային կարգի պահպանման ծառայության և ՆԳՆ Ոստիկանության գվարդիայի համապատասխան աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ Երևան քաղաքի վարչական սահմաններում, ոչ սահմանված տեղերում օրենսդրության պանջների խախտմամբ ծառայության մատուցելու դեպքերի հայտնաբերման ուղղությամբ, որի արդյունքում առանց համապատասխան իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղիներ կազմակերպելու համար ոստիկանության համապատասխան բաժիններ են բերման ենթարկվել 20 անձինք, որոնց վերաբերյալ կազմվել են արձանագրություններ»։




















