top of page

Հաղթանակ Անի Գևորգյանի գործով

Aug 10, 2024
1 min read

«Հաղթանակ  Անի Գևորգյանի գործով»,-ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է լրագրողի փաստաբան Ռազմիկ Բաղդասարյանը։



Նա նշել է՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է իրենց ողմից ներկայացված հայցն ամբողջությամբ:



«Հատուկ շնորհակալություն նախագահող դատավոր Նարինե Թորոսյանին բարձր որակի, լրիվ և օբյեկտիվ դատաքննություն իրականացնելու, արդյունքում՝ արդար դատական ակտ հրապարակելու համար»»,-նշել է փաստաբանը։



Դատարանը լրագրողի հասցեին  «շիստյորկա, անինքնասեր, դիշովկա» արտահայտություններ թույլ տված Դիանա Մարտիրոսյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել Գևորգյանից, տեքստը հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, ինչպես նաև առնվազն հազար տպաքանակ ունեցող զանգվածային լրատվության միջոցներում։



Դատավորի որոշմամբ, Դիանա Մարտիրոսյանի կգանձվի 400 հազար դրամ որպես վիրավորանքի փոխհատուցում, ևս 27 հազար դրամ նա պետք է վճարի որպես պետական տուրքի գումար։



Հիշեցնենք, որ լրագրողներ Անի Գևորգյանի ու Հռիփսիմե Ջեբեջյանի դեմ սոցիալական ցանցերում, ինչպես նաև իրական կյանքում վիրավորանքներ, հայհոյանքներ, սպառնալիքներ հնչեցվեցին Նիկոլ Փաշինյանի ասուլիսում վերջինին ուղղած սուր, քննադատական հարցերից հետո։

1/2990
bottom of page