ԵԱՏՄ խորհրդի հաջորդ նիստը կկայանա Երևանում
Jun 4, 2024
1 min read

Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա աշնանը Երևանում։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ավարտին այս հայտարարությունն է արել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավար Բակիտժան Սագինտաևը։
«Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին Երևանում»,-ասել է նա:




















