Նիկոլը Արցախը հանձնեց Ադրբեջանին, ՌԴ-ն քշելու է Նիկոլին համապատասխան տեղերը․ Հակոբյան
Jul 22, 2025
1 min read

Երբ Իլհամ Ալիևն ի ցույց դնելով սեփական օրինակը՝ Շուշիում հրապարակային կոչ է անում ուկրաինացիներին «երբեք չհամակերպվել օկուպացիայի հետ ու մինչև վերջ պայքարել», դա նշանակում է, որ Ղարաբաղում Լավրովի եփած ճաշը Ռուսաստանը դեռ երկար է ըմբոշխնելու: Այս մասին գրել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը։
«Միաժամանակ, դա նշանակում է, որ տեսանելի ապագայում 1991-ի Ալմա Աթիի հռչակագիրը, որի վրա հղում անելով Նիկոլը Արցախը հանձնեց Ադրբեջանին, Ռուսաստանը կոպիտ ու դեմոնստրատիվ կերպով քշելու է Նիկոլի, Ալիևի, Շարլ Միշելի ու Մակրոնի համապատասխան տեղերը:
Որովհետև, եթե Ալմա Աթիի հռչակագիրը «սաղ է» ու դրանով կարելի է Ղարաբաղի հարց լուծել, ուրեմն Ղրիմն ու Դոնբասն Ուկրաինա են»,-գրել է Հակոբյանը:




















