top of page

Իջևանի գինու գործարանի դիմաց բшխվել են «Honda»-ն և «Priora»-ն․ կան վիրшվորներ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 1 day ago
  • 1 min read
ree


Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Իջևան քաղաքի Երևանյան փողոցում, Իջևանի գինու գործարանի դիմաց բախվել են «Honda» մակնիշի և «Priora» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։


 


Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։



Պարեկները վիրավորներին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել «Իջևան» բժշկական կենտրոն։



Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

 
 
1/2482
bottom of page