top of page

Պետդեպարտամենտն անդրադարձել է Նիկոլ Փաշինյան-Ալիև հանդիպմանը

Jul 11, 2025
1 min read

ԱՄՆ Պետդեպարտամենտն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Աբու Դաբիում կայացած հանդիպմանը։

Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու ջանքերին։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։

«Մենք ընդհանուր առմամբ հետևում ենք մամուլի հաղորդագրությունների հրապարակումներին և որևէ լրացուցիչ տեղեկատվություն չունենք։ Սակայն, ինչպես գիտեք, նախագահ Թրամփի և պետքարտուղար Ռուբիոյի մոտեցումն ինքնին վկայում է, որ այս վարչակազմն աշխատում է հանուն խաղաղության։ Այս ջանքերը չեն թուլանում», - ասել է Բրյուսը ճեպազրույցի ժամանակ։

 
 
1/2990
bottom of page