top of page

Ո՞վ է Տեր Թադեն. Բագրատ Սրբազանի ձեռամբ է նա քահանա ձեռնադրվել

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 6d
  • 1 min read
ree

Armlur.am-ը տեղեկացավ, որ Մայր Աթոռը քննարկում է Տեր Թադե քահանա Թամրազյանին կարգալույծ անելու հարցը: Ըստ մեր աղբյուրների՝ այն քահանաները, ովքեր կմիանան կարգալույծ եղած Ստեփան Ասատրյանի (Տեր Արամ) պատարագներին պետք է կարգալույծ լինեն:

Մենք տեղեկացանք, որ Տեր Թադեն 2015 թ. ձեռամբ Գերաշնորհ Տ. Բագրատ Գալստանյանի՝ ձեռնադրվել է քահանա և Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ նշանակվել Արագածոտնի թեմի Թալին քաղաքի հոգևոր հովիվ:

Իսկ ի՞նչ ճանապարհ է անցել Տեր Թադեն

Տեր Թադե քահանա Թախմազյանը ծնվել է 1989 թ. Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում:


1996-2006 թթ. սովորել է տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցում:


2006 թ. Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ ընդունվել է Գևորգյան Հոգևոր Ճեմարան:


2010 թ. ձեռամբ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի ձեռնադրվել է սարկավագ:


2012 թ. ավարտել է  Գևորգյան Հոգևոր Ճեմարանը և  պաշտպանել ավարտաճառ` «Սուրբ Գրիգոր Տաթևացի Քարոզգիրք. քարոզք Ե-Ը, քննական բնագիր» թեմայով (գիտական ղեկավար` Գևորգ Տեր-Վարդանյան):


2012 թ. Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ նշանակվել է Հրատարակչական բաժնում` որպես քործավար-քարտուղար:


2013-2015 թթ. եղել է «Մանանա»  ծրագրի պատասխանատու:


2010-2012 թթ. այցելել է Վաղարշապատի հիվանդանոց` հիվանդների նկատմամբ  հովվական խնամք տանելու նպատակով:


2009-2011 թթ. համագործակցել է «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսագրի հետ, որի ուղղվածությունը Հայաստանում հաշմանդամ երեխանների ներգրավումն է հասարակական կյանքին:


2009-2012 թթ. այցելել է  Զվարթնոցի թիվ 2 գիշերօթիկ դպրոց, որտեղ դասավանդել է Սուրբ Գիրք  և աշխատել հաշմանդամություն ունեցող երեխանների հետ:


Ամուսնացած է, ունի երկու դուստր:

Սոնա Գրիգորյան

 
 
1/2406
bottom of page