top of page

ՀԱՊԿ-ը 2021-2022թթ.-ին չի կատարել Հայաստանի նկատմամբ ստանձնած անվտանգության պարտավորությունները. Փաշինյան

Mar 26, 2024
1 min read

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), մեր գնահատմամբ, 2021-2022թթ.-ին չի կատարել Հայաստանի Հանրապետության նկատմամբ ստանձնած անվտանգության պարտավորությունները. այս մասին հունական Еkathimerini պարբերականի հետ զրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:



«Գործնական արդյունքը (ՀԱՊԿ-ի այս քաղաքականության) այն է, որ մենք փաստացի սառեցրել ենք մեր մասնակցությունը կազմակերպությունում։ 2023 թվականի սեպտեմբերի դրությամբ մենք չունենք մշտական ներկայացուցիչ ՀԱՊԿ-ում և չենք մասնակցում ՀԱՊԿ բանակցություններին բարձր և ամենաբարձր մակարդակով։ Սակայն մենք ոչ թե արգելափակում ենք ՀԱՊՀ որոշումները, այլ չենք մասնակցում դրանց։ Անդրադառնալով հարցի երկրորդ մասին՝ կարող եմ նշել, որ Հայաստանը բաց է բոլոր գործընկերների հետ փոխշահավետ հարաբերություններ հաստատելու և զարգացնելու համար և ունի հստակ դիրքորոշում տարածաշրջանում կայուն  խաղաղության հաստատման հարցում։ Այդ նպատակով մենք դիվերսիֆիկացնում ենք մեր հարաբերությունները անվտանգության հարցերի շուրջ», - ասել է Փաշինյանը։

1/2990
bottom of page