top of page

Չլինել որևէ մեկի արբանյակը, կախված չլինել մեկ շուկայից, անվտանգության մեկ աղբյուրից՝ ինչպես տարիներ շարունակ. Արման Թաթոյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read
ree

Իմ սկզբունքը պարզ է․

Վերցնել այն, ինչ իրականում ծառայում է մեր պետության ու ժողովրդի շահերին։ Ոչ թե փնտրել հովանավորներ, այլ շարժվել մեր սեփական ուժով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը:

«Նայե՛ք փաստերին։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ստեղծել է աշխարհի ամենաարդյունավետ դատական համակարգը․ մենք կարող ենք նրանից սովորել, թե ինչպես կառուցել անկախ դատարաններ։

ԱՄՆ-ն ունի աշխարհի ամենահզոր համալսարանները. այս հարցում համոզվել եմ ԱՄՆ համալսարանում սովորելու ու աշխատանքի իմ սեփական փորձով: Եկե՛ք կիրառենք նրանց կրթական մեթոդները։

ԱՄՆ տեխնոլոգիական ընկերությունները փոխում են աշխարհը․ ինչո՞ւ ԱՄՆ փորձի հիման վրա չստեղծել նման ստարտափների զարգացման միջավայր այստեղ՝ Հայաստանում։

Կիբերանվտանգության և ռազմական ինովացիոն տեխնոլոգիաները, որոնք ԱՄՆ է ստեղծել, աշխարհում ապահովում են իրական արդյունքներ:

Խոսքը ոչ թե այն մասին է, որ փոքր երկիրը դառնա կրտսեր գործընկեր, այլ այն մասին, որ մենք կատարենք խելացի ընտրություն:

Հայերը միշտ կարողացել են գոյատևել այնտեղ, որտեղ ուրիշները ապավինել են ուժին։ Մենք առևտուր ենք արել կայսրությունների միջև,

ստեղծել ենք բանկեր ու ընկերություններ օտար մայրաքաղաքներում, ուսանել ու դասավանդել ենք աշխարհի լավագույն համալսարաններում,

բայց միշտ մտածել ենք մեր տան մասին, անգամ եթե չենք կարողացել վերադառնալ, միշտ օգնել ենք Մայր հայրենիքին։

Մեր ԴՆԹ-ի էությունն է՝ ոչ թե խնդրել կամ առավել ևս աղերսել պաշտպանություն, այլ սեփական հնարավորություններով գտնել լուծումներ։

Այսօր մեր խնդիրը պետք է լինի ոչ թե գոյատևելը, այլ զարգանալը։

Չլինել որևէ մեկի արբանյակը։ Կախված չլինել մեկ շուկայից, անվտանգության մեկ աղբյուրից, ինչպես տարիներ շարունակ։

Համագործակցել բոլորի հետ։ Կախված չլինել որևէ մեկից։ Սովորել լավագույններից։

Կառուցել մեր ինքնուրույնը։

Սա է միակ իրատեսական ռազմավարությունը մեր ազգային շահերի և մեր տարածաշրջանի կայունության համար»,- նշել է նա:

 
 
1/2408
bottom of page