top of page

Մբապեն դարձավ ՊՍԺ-ի լավագույն ռմբարկուն Ֆրանսիայի գավաթի խաղարկությունում

Jan 8, 2024
1 min read

ՊՍԺ-ի 25-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն դարձավ փարիզյան ակումբի պատմության մեջ լավագույն ռմբարկուն Ֆրանսիայի գավաթի խաղարկությունում։

Մբապեն 30 գոլ է խփել Ֆրանսիայի գավաթի հանդիպումներում։ Նա գերազանցեց Ֆրանսուա Մ’Պելեի ցուցանիշը՝ 28 գոլ։

Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում ՊՍԺ-ն 9:0 հաշվով հաղթել է 6-րդ դիվիզիոնը ներկայացնող «Ռեւելին», Մբապեն դարձել է հեթ-տրիկի հեղինակ։

Մբապեն ՊՍԺ-ում է հանդես գալիս 2018 թվականից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։



1/2990
bottom of page