top of page

«Հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ․ ամուսնուս ավետարանչական լինելն այստեղ որևէ առնչություն չունի»․ Անահիտ Ավանեսյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 30
  • 1 min read
ree

«Հրապարակումներ անողները որտեղի՞ց գիտեն, որ ես Սուրբ Առաքելական եկեղեցու հետևորդ չեմ, շատ հետաքրքիր է՝ այդ ինչի՞ց են ենթադրություններ արել։ Ես մկրտված եմ, մկրտվել եմ Սուրբ Զորավոր եկեղեցում և Հայ առաքելական եղեղեցու հետևորդ եմ»,- այս մասին լրագորղների հետ ճեպազրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ նախորդ կիրակի ինքը ևս մասնակցել է Հովհաննավանքում կարգալույծ քահանայի մատուցացած կեղծ պատարագին, որից հետո համացանցում ակտիվ շրջանառվում էին լուրեր, ըստ որոնց՝ նա Հայ առաքելական եկեղեցու հետևորդ չէ։

Անդրադառնալով դիտարկմանը, որ քննարկվում էր նաև իր ամուսնու՝ Ավետարանչական եկեղեցու հետևորդ լինելու հանգամանքը՝ Ավանեսյանը նշեց․ «Իսկ այն, որ իմ ամուսինն ավետարանչական է, դա, կարծում եմ, այստեղ որևէ առնչություն չունի։ Այդ առումով ամենևին բախում չկա մեր միջև, հիանալի հարաբերություններ ունենք, ապրում ենք սիրով և խաղաղությամբ, ունենք 3 երեխա»։

Նախարարը նաև հավելեց, որ այս կիրակի ևս գնալու է Հովհաննավանք․ «Գնալու եմ։ Գնալու եմ, որովհետև առիթ ունեցա մի քանի տուն մտնելու և խոսելու գյուղաբնակ մեր բարեկամների հետ, և հասկանում եմ, որ չի կարելի համայնքին միայնակ թողնել անարդարության առաջ»։

 
 
1/2407
bottom of page