Հայրը 3 տարեկան դստերը նետել է 4-րդ հարկի պատուհանից
- Elen Hovsepyan

- Oct 9
- 1 min read

Ուֆայում հայրը իր երեք տարեկան դստերը նետել է չորրորդ հարկի պատուհանից։
34-ամյա տղամարդը և երեխան մենակ են եղել տանը, մայրը և նրա ավագ որդին մեկ այլ քաղաքի առողջարանում են եղել։ Երեխան այժմ գտնվում է հիվանդանոցում՝ ծանր վիճակում։
Դատելով դեպքի վայրից արված կադրերից՝ տղամարդը նախ բնակարանի պատուհանից առարկաներ է նետել։
Դատախազությունը հետաքննություն է անցկացնում միջադեպի վերաբերյալ։




















