top of page

Կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը

  • 4 hours ago
  • 1 min read


Այսօր կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը: Մի քանի ժամ շարունակ տարբեր ոլորտների հեղինակավոր ներկայացուցիչներ քննարկում էին «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ու այն առավել հասցեական դարձնելու ուղիները: Այս մասին հայտնում է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության հիմնադիր  Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։

Ըստ նրա, խորհրդի անդամներն այս ամիսների ընթացքում իրենց մասնագիտական ներուժն ու պոտենցիալն օգտագործել են «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն առավելագույնս համապարփակ ու բովանդակային դարձնելու ուղղությամբ և այսօր արդեն կարելի է ասել, որ այն արդեն ժողովրդական ծրագիր է դարձել։

«Այսօրվա քննարկումը նվիրված էր մի քանի առանցքային ոլորտների խնդիրներին՝ երաշխավորված խաղաղություն, տնտեսության զարգացում, գյուղատնտեսություն, երիտասարդություն և թմրրամոլության դեմ պայքարի անհրաժեշտություն: Ելույթների համար ժամանակային սահմանափակում չլինելու շնորհիվ ձևավորվել էր ազատ ու փոխադարձ վստահության միջավայր, որտեղ ծնվում են նոր գաղափարներ ու նախանշվում առաջիկա անելիքներ:

Վստահաբար կարելի է ասել, որ «Առաջարկ Հայաստանին» վերկուսակցական նախագիծն այսօր արդեն ձևավորվում է որպես համախմբման կարևոր հարթակ՝ միավորելով մասնագիտական ներուժն ու փորձը մեկ նպատակի շուրջ։ Սա տարածք է, որտեղ տարբեր ոլորտների մարդիկ խոսում են մեկ լեզվով՝ համատեղ ջանքերով լուծումներ գտնելու ու միասնականության գաղափարով: Երբ մասնագիտական միտքն ու պատասխանատվությունը միավորվում են ի շահ հայրենիքի՝ արդյունքները չեն ուշանում»,- գրել է Ի. Տոնոյանը։ 

 
 
bottom of page