top of page

«2015թ.-ին Միքայել Սրբազանը կանգնեց քաղաքացիների և ռուսական ռազմաբազայի միջև, խոսք ասեց, որը իրավիճակ փոխեց». Ալեն Ղևոնդյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 3 hours ago
  • 1 min read
ree


Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալեն Ղևոնդյանի ֆեյսբուքյան գրառումը. «2015 թվականի հունվարի 12-ին ՀՀ-ի Շիրակի մարզի քաղաք Լեննականում՝ Գյումրի, տեղի ունեցավ արտերկրյա հետախուզական ծառայություներից մեկի կողմից կազմակերպված Ավետիսյաննների ընտանքիի սպանությունը:


Դա հատուկ օպերացիա էր, որի շրջանակում ներգրավվել էր 102-ի ռազմաբազայի զինվոր Պերմյակովը:


Իրականում սա գեոպոլիտիկ օպերացիա էր, որը սկիզբ դրեց ՀՀ-ում հակառուսականության սոցիալական շերտի ակտիվության կատալիզատորային գործառույթի գործարկմանը:


Այդ ողբերգության օրը, որը հայ հանրությում կարմիր գիծ հատող վիճակ էր, Լեննականցի հայ արժանապատիվ մարդիկ տրամաբանորեն, բարոյագիտորեն գնացին ՌԴ 102-րդ վրա, քանի որ հանցագործը այնտեղից էր:


Դա էմոցիայի, անկառավարելիության ու անգիտակցության արդարացի քայլ էր:


Բախումը ժամերի հարց էր:


Զգայական մանիպուլյացիան ակնհայտ էր հասկացողների համար:


Իսկ ո՞վ կանգնեցրեց բախումը:


Իհարկե ո՛չ քաղաքապետը. հեղինակություն ու ռեսուրս չուներ:


Իրավիաճկը փրկեց Սրբազանը:


Համառակ ու ուղղախոս Սրբազանը՝ Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը, ով կանգնեց քաղաքացիների ու բազայի միջև ու խոսք ասեց, որ իրավիճակ փոխեց:


Իրականույթյան մեջ իր բառերով խոսում էր մեր ազգի հետ Աստված, քանի որ հասկացող մարդիկ գիտակցում էին այդ ամենի հետևանքը ՀՀ-ի համար:


Աստվածընտրյալ լինելն այդպես է. մտքի ու հավատքի զորու, և նվիրյալների կոչով ու հորդորով»:

 
 
1/2489
bottom of page