Ես հասկանում էի, որ ԼՂ-ն լուծարելու մասին փաստաթուղթն անօրինական էր, բայց դա արցախցիներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան
Mar 28, 2024
1 min read

Ես հասկանում էի, որ ԼՂ-ն լուծարելու մասին փաստաթուղթն անօրինական էր, բայց դա արցախցիներին փրկելու միակ միջոցն էր, «Le Figaro»-ին տված հարցազրույցում ասել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
«Ուժերի անհավասարակշռության պատճառով մենք դիմադրություն ցույց տալու հնարավորություն չունեինք, դրա համար էլ շատ արագ կապ հաստատեցինք ադրբեջանցիների հետ: Ժամեր տևած բանակցություններից հետո մենք վերջ դրեցինք մարտական գործողություններին»,- ասել է նա։
Շահրամանյանը նշել է, որ ներկա իրավիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված Արցախ վերադառնալու մասին։




















