«7 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ»․ Ոսկան Սարգսյան
- Elen Hovsepyan
- 5 hours ago
- 1 min read
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերին հայտարարել է, որ ինքը, կառավարության անդամները 7 տարի մնացել են նույն՝ 1-ին դասարանում, որ եթե հետաձգելու աշխարհի առաջնություն լինի, իրենց կառավարությանը կբռնի 1-ին տեղը՝ համաշխարհային բացարձակ ռեկորդով։
Այսպիսի դաժան խոստովանությունից հետո նա պետք է անհապաղ հրաժարական տար վարչապետի պաշտոնից, սակայն չի տվել ու չի տալու։ Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն, իր կառավարությանը դաժան քննադատում է, որպեսզի ուրիշները դա չանեն, կամ՝ նրանց այդ գործում հերթ չհասնի։
Գյուղերից մեկում ապրող, իր ամուսնու սեքսուալ կարողությունից շատ դժոգոհ կին է եղել, որը հայտարարել է՝ էրնեկ ես համ վերևինը լինեի, համ՝ տակինը։ 7 տարի վարչապետ աշխատող Նիկոլ Փաշինյանը իրեն դեռ զգում է «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, համ իշխանության բարիքներն է լիուլի վայելում, համ էլ որպես ընդդիմադիր դաժան քննադատում է իրեն ու իր կառավարությանը։
7 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ»։