top of page

ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Feb 27
1 min read


Փետրվարի 27-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը, Աշոցք-Բավրա, Ջերմուկի խաչմերուկից մինչև Գորայք ճանապարհահատվածները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:



Գնդեվազ-Ջերմուկ, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները, Մեղրիի լեռնանցքից մինչև Քաջարան հատվածը, Սպիտակի և Դիլիջանի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։



Բքի և ցածր տեսանելիության պատճառով Ալագյազ-Ծիլքար և Ալագյազ-Նորաշեն ավտոճանապարհները դժվարանցանելի են։



Նաիրիի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Դիլիջանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի, Տավուշի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։



Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

 
 
1/2990
bottom of page