top of page

Անկեղծորեն ցանկանում ենք՝ հայ-թուրքական ​​սահմանը բացվի, դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատվեն, ժողովուրդների միջև կապերն ընդլայնվեն. Միրզոյանը՝ «Անադոլու»-ին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Mar 7, 2024
  • 1 min read
ree

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, խոսելով հայ-թուրքական կարգավորման գործընթացի մասին, հիշեցրել է, որ հեռախոսազրույցներ են եղել  վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև՝ ընդգծելով, որ «մշտական կապ կա, ինչն ապահովում է դրական դինամիկա»։ Նա այս մասին ասել է թուրքական «Անադոլու» գործակալութանը տված հարցազրույցում:



Հիշեցնելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել բացել երկրների միջև ցամաքային սահմանը՝ Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար, Միրզոյանը հայտարարել է, որ դա կգործի ոչ միայն երրորդ երկրների քաղաքացիների, այլ նաև դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ 



Միրզոյանը հայտարարել է նաև, որ պատմական Անիի կամրջի վերականգնումը հարցականի տակ է և հիշեցրել է, որ որոշ պայմանավորվածություններ են ձեռք բերվել սահմանամերձ շրջաններում ենթակառուցվածքների և ճանապարհների կառուցման վերաբերյալ։



«Որպես Հայաստանի Հանրապետություն՝ մենք անկեղծորեն ցանկանում ենք, որ պետական սահմանը շուտափույթ բացվի, մենք ցանկանում ենք, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, ժողովուրդների ու մշակույթների միջև կապերը ընդլայնվեն», -ասել է նա:

1/2407
bottom of page