ՍԱՏՄ-ն վերհսկողություն է սկսել «Ջերմուկ Գրուպ» ընկերությունում
- Apr 30
- 1 min read

ՌԴ համապատասխան կառույցներից պաշտոնական տեղեկատվություն այս թեմայով դեռ չի ստացվել։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ՍԱՏՄ-ից։
«ՍԱՏՄ-ն, սեփական նախաձեռնությամբ, վերհսկողություն է սկսել «Ջերմուկ Գրուպ» ընկերությունում։ Ջերմուկ արտադրատեսակից նմուշներ կվերցվեն թե՛ իրացման ցանցից, թե՛ արտադրությունից։ Լաբորտոր արդյունքները կհրապարակվեն»,- տեղակացնում են ՍԱՏՄ-ից։
Հիշեցնենք, որ «Ազնիվ նշան» մակնշման համակարգը Ռոսպոտրեբնադզորի անունից արգելափակել է Հայաստանում արտադրված Ջերմուկ հանքային ջրի ևս 1,1 մլն շիշի վաճառքը։




















