top of page

Հորդորում եմ ՀՀ-ում գրանցված աշխատողներին զանգվածային հրաժարվել կուտակային կենսաթոշակային հատկացումները կատարելուց։ Արմինե Ավագինյան

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Mar 14, 2024
  • 2 min read
ree

«ԳԵՆ» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ -ի ղեկավար Արմինե Ավագիմյանը գրում է


Հորդորում եմ ՀՀ _ում գրանցված աշխատողներին զանգվածային հրաժարվել կուտակային կենսաթոշակային հատկացումները կատարելուց։ Ցավոք անհավանական և հեռու չէ այն օրը, երբ ՀՀ֊ն Արցախի նման` որպես մի ՍՊԸ, նույնպես լուծարեն և թողնեն սեփական քաղաքացիներին֊աշխատակիցներին ունեզրկված, թալանված և որևէ մեկը պատասխան չտա` պատճառաբանելով, որ իրավասություն չունի։

Արցախի եղած֊չեղած իշխանություն, իսկ ձեր արհամարհանքը գլխացավանք է դառնալու։


Ինչպես եւ խոստացել էինք, հրապարակում ենք արցախցիների կուտակային կենսաթոշակային հատկացումների վերաբերյալ սույն թվականի փետրվարի 15-ին «ԳԵՆ» նախաձեռնությունների կենտրոնի կողմից ՀՀ կենտրոնական բանկին/Central Bank of Armenia եւ ՀՀ կենտրոնական դեպոզիտարիային/Armenia Securities Exchange ուղղված մեր գրության պատասխանները։

Գրությունների բովանդակությունը համարում ենք անտրամաբանական, ոչ կոմպետենտ, եւ ակնհայտ քաղաքականացված, քանի որ ՀՀ-ում գրանցված ֆինանսական գործառույթներ իրականացնող բոլոր`արտարժույթի փոխանակման կետերից սկսած մինչեւ խոշոր բանկեր, կազմակերպությունների նկատմամբ վերահսկողական գործառույթ իրականացնող բացառիկ եւ լիազոր մարմինը դա ՀՀ կենտրոնական բանկն է (ՀՀ ԿԲ-ի մասին, ՀՀ ներդրումային ֆոնդերի մասին օրենքները)։ Եվ ինչպե՞ս կարող է ՀՀ-ում իրավաբանորեն գրանցված եւ գործունեություն իրականացնող կուտակային կենսաթոշակային ֆոնդ հանդիսացող Ջեներալ Ասսեթ Մենեջմենթ /gfunds.am/ ընկերության գործունեությունը, որը մի քանի տասնյակ միլիարդներ է տնօրինում, ՀՀ ԿԲ-ի իրավասության տիրույթում չլինել։

Համաձայն ՀՀ Կառավարության և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միջև կնքված պայմանագրի՝ դեպոզիտարիան օրենքով սահմանված կարգով իրականացնում է պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների ռեեստրի վարումը և կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների պահառությունը:

Ռեեստրավարման և արժեղթերի պահառության ծառայությունները հաճախորդների համար միջնորդավորում են հաշվի օպերատորները՝ ներդրումային ընկերությունները և բանկերը, որոնք ՀԿԴ-ի հետ կնքել են համապատասխան պայմանագիր։ ՀԿԴ-ն կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներին ծառայությունները մատուցում է հաշվի օպերատորների միջոցով։ Վերոգրյալից նույնպես պարզ է դառնում, որ ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայի պատասխանը եւս չի համապատասխանում իրականությանը, եւ մեր արած հարցադրումները նաեւ իրենց տիրույթում են։ Դրանից բացի, մեր եւ բազմաթիվ քաղաքացիների կողմից կատարված զանգերին ի պատասխան, սույն կառույցից բանավոր տեղեկացրել էին, որ հարցը, այո, նաեւ իրենց դաշտում է, սակայն դեռեւս քննարկման փուլում։

Ինչ վերաբերում է խնդրի մասին Արցախի իշխանությունների դիրքորոշմանը, տեղեկացնենք, որ անցել է գրեթե 1 ամիս, որեւէ գրավոր կամ բանավոր պարզաբանում չենք ստացել։ Ավելին, ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն մեր զանգերին ի պատասխան սկզբից մեկնաբանել են, որ նման գրություն չեն ստացել, բայց գրանցված փոստային առաքանի հանդիսացող նամակի մասին փաստը իմանալուց հետո, մեր զանգերին չեն պատասխանում։

Ներկայումս մշակում ենք հարցի առնչությամբ մեր հաջորդ քայլերը, որոնց մասին կիրազեկենք հանրությանը առաջիկայում։

Մեկնաբանությունների դաշտում տեղադրում ենք արցախցիների կուտակային կենսաթոշակային հատկացումները կառավարող ֆոնդի ՀՀ ԿԲ-ից ստացած լիցենզիան, գրանցման վկայականը, հատված կանոնադրությունից։


ree
ree

1/2407
bottom of page