Հայտնի է «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի պրեմիերայի օրը
Jan 15, 2025
1 min read
«Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը հասնելի կլինի մարտի 5-ից՝ բոլոր կինոթատրոններում: Այս մասին տեղեկանում ենք Genetic Production-ի ինստագրամյան էջից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ավարտվել են «Վազգենը՝ Վերջին Սպարապետը» ֆիլմի նկարահանումները։ Ֆիլմը պատմում է Սպարապետ Վազգեն Սարգսյանի կյանքի մասին՝ ամբողջապես հիմնված իրական փաստերի վրա։

Սպարապետի դերը մարմնավորել է ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանը։ Գրետա մայրիկի՝ Վազգեն Սարգսյանի մոր կերպարը «Վազգենը՝ Վերջին Սպարապետը» ֆիլմում մարմնավորել է դերասանուհի Մարջան Ավետիսյանը։ ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը ֆիլմում մարմնավորել է Վազգեն Սարգսյանի հորը՝ Զավեն Սարգսյանին: Պատանի Վազգեն Սարգսյանի դերը մարմնավորել է Արտուշ Բաղդասարյանը:





















