top of page

Սրանք իրենց պաշտոնները միայն իշխանական բարիքներից և արտոնություններից օգտվելու համար են օգտագործում

Nov 20, 2022
1 min read


Հայաստանի արևելյան սահմանին արձանագրված ադրբեջանական ագրեսիայից 5 օր է անցել, սակայն 2 տասնյակ անհետ կորած հայ զինծառայողներից և մեկ տասնյակն անցնող գերեվարվածներից որևէ տեղեկություն չկա։ Այդ մասինիր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:


«Ըստ էության տեղի է ունեցել լոկալ մարտական գործողություններ՝ երկուստեք խիստ սահմանափակված մարդկային ուժի և զինանոցի կիրառման պայմաններում, իսկ բուն գործողությունների թատերաբեմը ևս մեծ տարածք չի ընդգրկել։


Սակայն այս պայմաններում ունենք կորցրած մարտական հենակետեր, իսկ մի քանի տասնյակ հայ զինծառայողների ճակատագիր շարունակում է անհայտ մնալ։


Սրանք իրենց պաշտոնները միայն իշխանական բարիքներից և արտոնություններից օգտվելու համար են օգտագործում, իսկ որտեղ կա պատասխանատվության խնդիր՝ գոյություն չունեն»,-գրել է Աբրահամյանը։




 
 
1/2990
bottom of page