top of page

Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև մշտական շփում կա. Միրզոյան

Mar 7, 2024
1 min read

Հայաստանն անկեղծորեն ցանկանում է, որ Թուրքիայի հետ սահմանը հնարավորինս շուտ բացվի, «Anadolu»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Միրզոյանի խոսքով՝ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների՝ Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև մշտական շփում կա, «դա դրական դինամիկա է ապահովում»։

Միրզոյանը նշել է նաև, որ սահմանների բացումը նախևառաջ օգուտ կբերի հասարակ մարդկանց, իսկ այժմ  կողմերը քննարկում են հայ-թուրքական սահմանին գտնվող Անիի կամրջի վերականգնման նախագիծը։  

1/2990
bottom of page