top of page

«Հայաստանում նման մեծ իրադարձության կարիքը կար». ի՞նչ սկզբունքով են ընտրվում «Խազեր» մրցանակաբաշխության հաղթող արտիստները

  • 20 hours ago
  • 1 min read


Ինչպես արդեն հայտնել էինք, «Խազեր հայկական երաժշտական մրցանակաբաշխություն 2026»-ը տեղի կունենա մարտի 29-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Tert.am Life-ի հետ զրույցում «Հայկական ազգային երաժշտական ակադեմիա»-ի համահիմնադիր Վազգեն Պողոսյանը պատմել է, թե ի՞նչ սկզբունքով են ընտրվում արտիստները:


«Արտիստները հայտագրվում են իրենց համապատասխան անվանակարգերում, մինչև փետրվարի 20-ը ներառյալ բաց էր հայտագրումը բոլոր արտիստների համար։ Այնուհետև կմեկնարկենք Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի Խորհրդի անդամների քվեարկության փուլը, ըստ քվեարկության կկազմվի յուրաքանչուր անվանակարգի կարճ ցուցակը, որից հետո էլ Ակադեմիայի 300-ից ավելի անդամների փակ քվեարկությամբ կորոշվեն հաղթողները»,- նշեց մեր զրուցակիցը:




Խոսելով անցյալ տարվա մրցանակաբաշխությունից ստացած արձագանքների մասին՝ Վազգեն Պողոսյանը նշեց, որ ստացել են բազում շնորհակալական և երախտագիտության խոսքեր, նոր առաջարկներ, նոր գաղափարներ միասին ստեղծագործելու։

«Հայաստանում իսկապես կարիքը կար նման մեծ իրադարձության, մրցանակաբաշխության և մեզ մոտ ստացվեց այդ օրը և այդ տարածքը դարձնել երաժշտական մեծ տոն, ինչը փաստում էին նաև արտիստները»:




Անդրադառնալով մրցանակաբաշխության հետ կապված նպատակներին՝ նա նշեց, որ Ակադեմիայի նպատակները բազմաթիվ են և մրցանակաբաշխությունը նախագծերից միայն մեկն է։

«Ակտիվ միջազգային համագործակցությունների ստեղծման փուլում ենք։ «Խազեր» մրցանակաբաշխության հատուկ հյուրն էր գրեմմիակիր, Recording Academy-ի Տեխասի մասնաճյուղի ղեկավար Քիթ Ուեյքլին։ Այս տարի շարունակեցինք սերտ համագործակցել, ես ինքս պաշտոնական հրավերով մեկնեցի Ամերիկա և մասնակցեցի Գրեմմիին, և հետաքրքիր անակնկալները դեռ առջևում են։ Շուտով Ակադեմիան կդառնա Հայաստանի և Գրեմմիի միջև կապող կամուրջը»,- ամփոփեց Վազգեն Պողոսյանը:

 
 
bottom of page